Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Apple-ի iTunes խանութում առաջատար է Սայաթ-Նովայի «Աշխարհումս իմն դուն իս» երգը

Apple-ի iTunes խանութում առաջատար է Սայաթ-Նովայի «Աշխարհումս իմն դուն իս» երգը
04.03.2016 | 10:23

Վերջին տարիներին մշակվել են բազմաթիվ ծրագրային հավելվածներ, կայքեր, խաղեր, անիմացիոն նյութեր, որտեղ ներկայացվել է հայկական մշակույթը։ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը, որը հայ սպառողին հայտնի է նաև «ԱրմԹաբ» և «ԱրմՖոն» ապրանքանիշերով, տարեսկզբին սպառողներին ներկայացրեց «PAROONAK» նոր նախագիծը, որը հայկական զանգերը, պաստառները, խաղերն ու հավելվածները համախմբող հարթակ է։ Այս մասին տեղեկացնում է ընկերության հաղորդակցման կապերի պատասխանատու Աննա Ոսկանյանը, նշելով, որ «PAROONAK»-ում ներկայացված են հայ անվանի երաժիշտների՝ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նիկողայոս Տիգրանյանի, Ստեփան Էլմասի գործերի հիման վրա մշակված և թվայնացված հեռախոսազանգերը, որոնք հնարավոր է ներբեռնել Apple-ի iTunes խանութից և Google-ի Play Store-ից։


ՈՒշադրությունից դուրս չեն մնացել նաև ժամանակակակից երգահանները: Ապրիլի 24-ին ընդառաջ «Թի-Էս-Դի» ընկերությունն սկսել է համագործակցել երգահան Արա Գևորգյանի հետ, իսկ հետագայում, այլ ծրագրերի շրջանակում կանդրադառնա Արամ Խաչատրյանի, Արտեմի Այվազյանի, Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց ստեղծագործություններին:
Հետաքրքրվեցի՝ ի՞նչ արձագանք են գտել հայկական հեռախոսազանգերը շուկայում: Աննա Ոսկանյանն ասաց, որ արձագանքների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ նախագծի մեկնարկը նոր-նոր է տրված: Նշեց, սակայն, որ Apple-ի iTunes խանութում առաջատար է Սայաթ-Նովայի «Աշխարհումս իմն դուն իս» երգը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ